Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Քոբի Բրայանի օդաչուն եղել է ազգությամբ հայ Արա Զոբայանը․ Aravot.am

Հունվարի 26-ին Կալիֆորնիայում բասկետբոլիստ Քոբի Բրայանի ողբերգական մահվան պատճառ դարձած ավիավթարի օդաչուն եղել է ազգությամբ հայ Արա Զոբայանը, գրում է Aravot.am-ը:

Armenian Report- ի տեղեկություններով՝ Արա Զոբայանը 50 տարեկան էր: Երեկ մարզական աշխարհը ցնցեց բասկետբոլի 41-ամյա լեգենդի և նրա 13-ամյա դստեր մահը: Ընդհանուր առմամբ ուղղաթիռում եղել է 9 մարդ, նրանք բոլորն էլ զոհվել են: Ըստ նախնական տեղեկությունների՝ ուղղաթիռի կործանման պատճառը եղել է մառախուղը և վատ տեսանելիությունը: