Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Ավիավթարում մահացել է լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտը

Լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտը մահացել է ավիավթարից: Այդ մասին տեղեկացնում է TMZ Sports-ը:

Դեպքը տեղի է ունեցել Կալիֆորնիայի նահանգի Կալաբասաս քաղաքի մոտակայքում: 41-ամյա նախկին բասկետբոլիստը սեփական ուղղաթիռով թռչելիս է եղել, երբ սրահում հրդեհ է բռնկվել:  Օդաչուն և բոլոր 9 ուղևորները մահացել են: Զոհվածների թվում են նաև Կոբի Բրայանտի 13-ամյա աղջիկը, բասկետբոլիստուհի Քրիստինա Մաուսերը, բեյսբոլի մարզիչ Ջոն Ալտոբելին: 

Ինչպես նշում են լրատվամիջոցները, թռիչքի պահին ուժեղ մառախուղ է եղել, ինչն էլ, հավանաբար, դարձել է վթարի պատճառ:

Նշենք, որ Կոբի Բրայանտը հանդես է եկել միայն «Լոս Անջելես Լեյքերս» թիմում: Նա Բասկետբոլի Ազգային Լիգայի հնգակի չեմպիոն է, 2008թ լավագույն բասկետբոլիստը, 18 անգամ մասնակցել է «Աստղերի խաղեր»-ին: