Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ովքեր ասում են, թե ամեն ինչ գիտեն․ վարչապետը «Կարգին հաղորդումը» հիշեց (տեսանյութ)

Կապանում վարչապետի ասուլիսին լրագրողներից մեկը Նիկոլ Փաշինյանից հետաքրքվեց, թե մտավախություն կա՞, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը կարող է ինչ-որ բան ասել, որը կարող է ցանկալի չլինել իշխանության համար։

«Ես նմա՞ն եմ մի մարդու, որը մտավախություն ունի»,- ի պատասխան՝ ասաց Նիկոլ Փաշինյանը և նշեց, որ ոմանք այնպիսի հայտարարություններ են անում, որ ինքը ստիպված է հիշել «Կարգին հաղորդման» սկետչերից մեկը, որում հերոսն անընդհատ ասում է, որ ամեն ինչ գիտի, բայց վերջում հայտնվում է հիմար վիճակում։

«Հիմա բոլոր նրանք, ովքեր ասում են, թե ամեն ինչ գիտեն, կարծում եմ՝ այդօրինակ սկետչի հերոսներ են»,- նկատեց Նիկոլ Փաշինյանը։