Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Փաշինյան
A A
Քաղաքականություն

ՀՀ պատմության մեջ առաջին անգամ չի նախատեսվում բյուջետային աջակցության վարկեր վերցնել․ վարչապետ

2018-2019թթ-ի ընթացքում Կառավարությանը հաջողվել է պետական բյուջեի հարկային եկամուտները ավելացնել 505, 4 մլրդ դրամով, որի մի մասն ուղղվել է հարկ վճարողների հանդեպ ունեցած պարտքերի մարմանը, իսկ մյուս մասով ավելացել է պետական բյուջեի եկամուտները։

Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Կապանում հրավիրված մամուլի ասուլիսին՝ ներկայացնելով նոր Հայաստանի մասին 100 փաստից առաջինը։ Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ 2018թ․ հունվարի 1-ի դրությամբ Կառառավարությունը հարկերի գերավճարների գծով տնտեսվարողոներին պարտք է եղել 275, 7 մլրդ դրամ։ 2020թ․ հունվարի 1-ի դրությամբ գործադիրը տնտեսվարողների պարտք է 76,6 մլրդ դրամ, ներառյալ ԱԱՀ-ի ընթացիկ պարտքերը և դեբետները։

Նոր Հայաստանի մասին երկրորդ փաստի համաձայն՝ 2019թ․-ի երեք եռամսյակների նախնական տվյալներով՝ Հայաստանի համախառն ներքին արդյունքի աճը կազմել է շուրջ 7, 5 %, ինչը , 6 %-ային կետով գերազանցում է 2017թ․-ի համապատասխան ցուցանիշը, և 1, 3 %-ային կետով 2018 թվականինը։ Երրորդ փաստի համաձայն՝ 2020թ․-ի պետական բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերը, 2017թ․-ի փաստացի ցուցանիշի նկատմամբ աճել է 21%-ով, 2018թ․-ի ցուցանիշի նկատմամբ 90 %- ով, 2019թ․-ի բյուջեի համեմատ ավելի քան 30 %-ով։

«2020թ․-ի պետական բյուջեի նախագծով պլանավորվել է կապիտալ ծախսերի շուրջ 102 մլրդ դրամ ավելացում, հասնելով համախառն ներքին արդյունքի 4, 1 %-ի մակարդակի 2018թ․-ի 2, 5-ի և 2019թ․-ի 3,3-ի փոխարեն»,- ներկայացրեց Նիկոլ Փաշինյանը։

Ըստ վարչապետի՝ 2020թ նախատեսված է 287, 7 մլրդ դրամի կապիտալ ծախս։

«2020թ․Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Կառավարությունը չի նախատեսում բյուջետային աջակցության վարկեր վերցնել, արտաքին աղբյուրներից ներգրավվելու են այնպիսի վարկեր, որոնք օգտագործվելու են կոնկրետ նպատակային ծրագրերի համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։