Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Տիկին Սամսոնյան, ցավում եմ, որ մնացել եք հին ալիքի վրա․Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը արձագանքում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանին, քանի որ վերջինս նախարարին մեղադրեց նախկինում արված հայտարարություններին հիմա չհետևելու մեջ։ 

«Կարծեք հիմա խոսում եք Տարոն Մարգարյանի որպես քաղաքապետի հետ։ Մի՛ արեք էդպիսի բաներ, մեզ անհրաժեշտ է, որ Դուք  կառուցողական  առաջարկներ անեք։ Եթե քաղաքականացվածությունից եք խոսում Վանաձորի պետական համալսարանից հետ կանչեք Ձեր ներկայացուցչին, որը իմ կողմից շատ հարգված Քրիստ Մարուքյանն է»,- ասաց նախարարը։

Նշենք, որ  է Քրիստ Մարուքյանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի եղբայրն է։

Նախարարի ելույթից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից տեղից արձագանքեցին, ինչին նախարարը պատասխանեց․

«Ես շատ ցավում եմ, որ ինքը դիմում է  ուզում գրի, որ դուրս գա, որովհետև ինքը այնտեղ շատ կարևոր դերակատարություն ունի»,- նշեց Արայիկ Հարությունյանը։

Նշենք, որ Քրիստ Մարուքյանը  Վանաձորի պետական համալսարանի խորհրդի անդամ է։

Մանրամասները՝ տեսանյութում։