Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն Հասարակություն

Վստահ եմ, որ ԱԱԾ նախկին տնօրենի սպայի պատիվը թույլ չի տա, որ լռի․ Հրայր Թովմասյան (տեսանյութ)

«Ցավոք սրտի այն, ինչ տեղի է ունենում այսօր Հայաստանում իմ և Սահմանադրական դատարանի շուրջ, գալիս է հիմնավորելու, որ խնդիրները խորքային են, և օրվա իշխանությունը ունի խնդիր արագ ձերբազատվելու ինձանից՝ որպես Սահմանադրական դատարանի նախագահ»,- իր տանը ՀՔԾ-ի կողմից տեղի ունեցած խուզարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։

«Այդ ամենը արվում է շատ կոպիտ և ոչ միայն մեր, այլև միջազգային հանրությունը այս ամենին տեղյակ է։ Ես ցավ եմ ապրում, Հրայր Թովմասյանի խնդիրը երկրորդական -երրորդական է, ինձ համար շատ ավելի կարևոր է երկրի հեղինակությունը, երկրի վաղվա օրը։ Չի կարելի տարիների հեղինակությունը, այդքան արագ մսխել։ Դուք տեսնում եք այս ամենի 10 տոկոսը։ Նախկին ԱԱԾ տնօրենին ակնարկ արեք այդ մասին, ես հույսով և վստահ եմ, որ իր սպայի պատիվը թույլ չի տա, որ ամբողջի մասին լռի։ Եվ եթե ես առայսօր լռում եմ դա միայն իմ երկրի հեղիանակությամբ է պայմանավորված։ Այս ամբողջը ես դիտարկում եմ, որ մի օր պետք է լիներ, և մի դատավոր պետք է պայքարեր իր անկախության համար։ Սա հետապնդում համարեք, ինչ ուզում եք, համարեք՝ իմ խաչն է, որը պետք է տանեմ»։

Հրայր Թովմասյանը նաև նշեց, որ միջնորդվել է, որ խուզարկությունը տեսաձայնագրվի հետագա մեկնաբանություններից խուսափելու համար, սակայն միջնորդությունն արգելվել է՝ պատճառաբանվելով, որ քննչական գործողություն է և արգելվում է։ Նա նաև նշեց, որ սեփականության վկայականներ են փնտել իր բնակարանում, բայց չմանրամասնեց ավելին։