Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Սա հերթական օպերացիան է` ճնշելու Թովմասյանի ընտանիքին. Արսեն Բաբայան

«Այստեղ եմ, որպեսզի հասկանամ` իրավիճակը տեղում, թե ինչ է կատարվում», -այս մասին լրագրողներին հայտնեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը, ով այս խուզարկությունը համարում է հերթական օպերացիան՝ ճնշելու Հրայր Թովմասյանի ընտանիքին։

«Պատկերացնում եք՝ առավոտ շուտ մտնում են բնակարան, որտեղ կան երեխաներ և սկսում են խուզարկություն իրականացնել։ Խուզարկությունն այնպիսի քրեական գործի շրջանակում է, որն, ըստ մեղադրանքի, բավականին վաղուց է եղել և որը հայտնի է բոլորիդ։ Այս դեպքում, բնականաբար, իմ համոզմամբ, խուզարկության իմաստն էլ գոյություն չունի», - նշում է Բաբայանն ու հավելում, որ իր համոզմամբ՝ կեղծ օրակարգ ձևավորելու խնդիր կա։

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն խուզարկություն է իրականացնում Հրայր Թովմասյանի բնակարանում։