Բացել լրահոսը Փակել լրահոսը
Թրանսփերենսի
A A
Քաղաքականություն

Կոռուպցիան ավելի է տարածված այն երկրներում, որտեղ դրամն ազդում է քաղաքական իշխանության վրա․ ԹԻ

Այսօր հրապարակվել է ԹԻ Կոռուպցիայի ընկալման 2019թ. համաթիվը (ԿԸՀ 2019), որի դասակարգման աղյուսակում ներառված են 180 երկրներ և տարածքներ:

 

Կոռուպցիայի ընկալման 2019 թվականի համաթիվը ցույց է տալիս հակակոռուպցիոն ջանքերի լճացում G7 երկրներում

Վերլուծությունը ցույց է տալիս, որ կոռուպցիան ավելի է տարածված այն երկրներում, որտեղ դրամն ազդում է քաղաքական իշխանության վրա

Բեռլին, 23 հունվարի, 2020 թ. – Համաձայն Կոռուպցիայի ընկալման (ԿԸՀ) 2019 թ. համաթվի, որն այսօր հրապարակվեց Թրանսփարենսի Ինթերնեշնլի կողմից, աշխարհի երկրների ավելի քան երկու երրորդում, ներառյալ՝ առավել զարգացած տնտեսություն ունեցող երկրները, հակակոռուպցիոն ջանքերի առումով գրանցվել է լճացում կամ նահանջ:

Տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ այն երկրները, որտեղ ընտրությունների քարոզարշավների և կուսակցությունների ֆինանսավորումը ենթակա է շահադիտական նկատառումներ հետապնդող քաղաքական ուժերի ազդեցությանը, ավելի անկարող են պայքարել կոռուպցիայի դեմ:

Ինչպես նշում է Թրանսփարենսի Ինթերնեշնլի նախագահ տիկին Դելիա Ֆերեյրա Ռուբիոն. «Իշխանության վերին օղակներում առկա կոռուպցիայից հիասթափվածությունը և ինստիտուտների նկատմամբ վստահության պակասը մատնացույց են անում քաղաքական բարեվարքության ավելի բարձր մակարդակ ունենալու անհրաժեշտությունը: Իշխանությունները պետք է շտապ կարգով քայլեր ձեռնարկեն ընդդեմ կուսակցությունների ֆինանսավորման մեջ մեծ փողերի այլասերող դերի և այն անհարկի ազդեցության, որ այդ փողերն ունենում են մեր քաղաքական համակարգերի վրա»:

Ամբողջ նյութն՝ այստեղ