A
A
«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է։ Այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի խոսքով էլ՝ Ռոբերտ Քոչարյանը և Հայ Յեղափոխական Դաշնակցությունը շարունակում են համագործակցությունը։ Նրանց է միացել «ԱռԱջ» կուսակցությունը։ Առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են միասնաբար՝ «Հայաստան» դաշինքով։
Միջոցառման ժամանակ հրապարակվեց նաև դաշինքի պաշտոնական կարգախոսը` «Միասին կարող ենք»։
Մանրամասները՝ տեսանյութում։