A
A
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի գործընկերներին՝ Իրանի դեմ հակամարտությանը չաջակցելու համար (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱմերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհել է, որ ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրներ հրաժարվել են աջակցել Իրանի դեմ հակամարտությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփը նշել է Սպիտակ տանը տեղի ունեցած նիստի ընթացքում։
«Մենք 40 տարի պաշտպանել ենք այդ երկրներին, ծախսելով տասնյակ միլիարդավոր դոլարներ։ Ես այս մասին կտեղեկացնեմ Ներկայացուցիչների պալատին և Սենատին և կհարցնեմ՝ ինչո՞ւ ենք մենք պաշտպանում այդ երկրներին, որոնք չեն պաշտպանում մեզ։ Ես միշտ զգացել եմ, որ ՆԱՏՕ-ն թույլ տեղ է»,- նշել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը հավելել է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն առաջիկայում կնշի այն երկրները, որոնք պատրաստակամություն են հայտնել աջակցել Վաշինգտոնին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ին շատ վատ ապագա է սպասվում, եթե դաշինքի անդամ երկրները չաջակցեն ԱՄՆ-ին Հորմուզը բացելու հարցում։ Եվրոպական Միության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները հրաժարվել են իրենց ռազմանավերն ուղարկել Հորմուզի նեղուց։
Միևնույն ժամանակ՝ Եվրոպական Միության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները հրաժարվել են իրենց ռազմանավերն ուղարկել Հորմուզի նեղուց։ Այս մասին նախարարական հանդիպումից հետո նշել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։
«Դա մեր պատերազմը չէ, մենք չենք այն սկսել։ Մենք Կարմիր ծովում ունենք Aspides առաքելությունը։ Սակայն, նախարարներն այդ առաքելության մանդատն ընդլայնելու ցանկություն չեն դրսևորել»,- նշել է Կալասը։