Կապ ունի՞ արդյոք զինված միջադեպը Քոչարյանի գրասենյակի հետ․ Վիկտոր Սողոմոնյանը մեկնաբանել է (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն՝ անդրադառնալով «Էրեբունի պլազայում» տեղի ունեցած զինված միջադեպին, նշեց, որ չգիտեի, թե որքանով է տեղի ունեցածը կապված նախագահ Քոչարյանի գրասենյակի հետ կամ ինչքանով է դա իրենց առնչվում։
Հիշեցնենք, որ Քոչարյանի գրասենյակը գտնվում է «Էրեբունի պլազա» բիզնես-կենտրոնի տարածքում։
Սողոմոնյանը նաև տեղեկացրեց, որ միջադեպի պահին գրասենյակում ոչ ոք չի եղել, իսկ հետո արդեն աշխատակիցները չեն կարողացել վերադառնալ և մտնել գրասենյակ, քանի որ ոստիկանությունը շրջափակած է եղել հյուրանոցի մուտքը։
«Կգերադասեմ տեղեկություններն ամբողջացնել։ Եթե մեզ ինչ-որ բանով այս միջադեպն առնչվում է, բնական է՝ կմեկնաբանենք, հայտարարություն կտարածենք։ Հիմա որևէ տեղեկություն չունեմ», - ասաց նա։
Հիշեցնենք, որ անհայտ անձն այսօր զինված ներխուժել է «Էրեբունի պլազա» բիզնես-կենտրոն, կրակոցներ են հնչել, սակայն ոստիկանությանը հաջողվել է նրան վնասազերծել․ նա տեղափոխվել է ոստիկանություն։