Բացել լրահոսը Փակել լրահոսը
1516868656-848
A A
Հասարակություն

Հունվարի 27-ի փոխարեն աշխատանքային օր կլինի փետրվարի 1-ը (տեսանյութ)

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց 2020 թվականի հունվարի   27-ի աշխատանքային օրը տեղափոխել փետրվարի 1-ին, այսինքն՝ այս շաբաթ օրվանից սկսած ունենալու ենք չորս ոչ աշխատանքային օր։

Որոշում կայացվեց նաեւ մայիսի 29-ը համարել ոչ աշխատանքային օր և մայիսի 29-ի փոխարեն աշխատանքային օր սահմանել հունիսի 6-ը:

Նախագիծը ներկայացրեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ  ապագայում քննարկելիս հաշվի առնեն այն հանգամանքը, որ սովորաբար տեղափոխության ժամանակ շաբաթ օրին դասերը կամ կիսով չափ են կայանում, կամ ձախողվում են, որովհետև շաբաթ օրը համարում են ոչ աշխատանքային:

«Դե լավ, հա, թող երեխեքը մի քիչ ֆուտբոլ խաղան»,  - կատակեց վարչապետ ՆԻկոլ Փաշինյանը: