Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ովքե՞ր են հեղաշրջման փորձեր արել. ԱԽ քարտուղարի պարզաբանումը (տեսանյութ)

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրգորյանը կառավարության այսօրվա նիստից հետո անդարադարձավ հեղաշրջման փորձերի հետ կապված հայտարարություններին.

«Առաջացել են նման խնդիրներ, նաև ողջամիտ կասկածներ են առաջացել, որ այդպիսի նպատակներ կան և կանխվել են: Դրա օգտագործման տարբեր ձևեր են եղել՝ սկսած ֆեյքնյուզից մինչև տարբեր տեսակի ներքաղաքական թիմին սևացնելու քայլեր՝ ասել, որ պետական համակարգը չի աշխատելու, տնտեսությունը ձախողելու է, պատերազմի մասով` որ հողեր ենք հանձնում»:

Վստահեցրեց՝ այս քայլերը կանխել են, և նման վտանգ չկա այս պահին;

Գրիգորյանը նշեց, որ այս քայլերի հետևանքները եղել են նաև պաշտոնակություններ, այս պահին քննություն է ընթանում, եթե անհրաժեշտություն լինի, քրեական գործ կհարուցվի:

Գրիգորյանը անուններ չնշեց, թե ովքեր են նման փորձեր արել, վստահեցրեց՝ քաղաքական թիմի ներսից չեն եղել այդ մարդիկ;

«Չակերտավոր 37 թվի պայմաններում մենք գրանցում ենք խոսքի ազատության, բազմակարծության և ժողովրդավարության առաջընթաց»,-վստահեցնում է Գրիգորյանը։