Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Չկարողացաք դրսևորել քաղաքական հասունություն․ Գորգիսյանը՝ «Իմ քայլի» պատգամավորին (տեսանյութ)

 Արդար ընտրություններում 3 խմբակցություններն էլ ստացել են ժողովրդի
քվեն, բայց կարծում եմ, որ քաղաքական մեծամասնությունը երբեմն  մոռանում
է, որ ԱԺ-ում 3 խմբակցություն կա։  Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝
անդրադառնալով այսօր ԱԺ-ում Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլի» միջև տեղի
ունեցած միջադեպին։

«Այստեղ պիտի լինեն տարակարծություններ, բանավեճեր, սա է
քաղաքականությունը։ Քաղաքականապես հասուն լինելու վկայությունը
ընդդիմադիրների խոսքը լսել կարողանալն է և կոռեկտության սահմաններից
դուրս չգալը այս խոսքը լսելիս»,- նշեց Գևորգ Գորգիսյանը։

 Ըստ Գորգիսյանի՝ «Իմ քայլի» անդամները «մսխում են իրենց խորհրդարան բերող
անձի քաղաքական ռեսուրսները»։

«Այ հենց Դուք, որ հիմա ծիծաղում եք, չկարողացաք դրսևորել քաղաքական
հասունություն և հավուր պատշաճի գալ քաղաքական երկխոսության դաշտ»․-
ընդգծեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։