Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport kokorin 21.01.
A A
Սպորտ

Ալեքսանդր Կարապետյանը կխաղա ազատազրկված ֆուտբոլիստի հետ

Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» հարձակվող Ալեքսանդր Կոկորինը մինչև 2019-2020թթ առաջնության ավարտը վարձավճարով հանդես կգա «Սոչիում»։ Այդ մասին հայտնում է Ռուսաստանի ֆուտբոլի պրեմիեր լիգայի նորեկի մամուլի ծառայությունը։

Ալեքսանդր Կոկորինն դեռ ոչ մի խաղ չի անցկացրել ընթացիք առաջնությունում, քանի որ նա մրցաշրջանի սկզբում գտնվելիս է եղել ազատազրման մեջ։ Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը 2019թ մայիսի 8-ին դատապարվել էր 1,5 տարվա ազատազրկման՝ խուլիգանության և մարմնական վնասվածքներ հասցնելու համար։ Լավ պահվածքի համար նա անցած տարվա սեպտեմբերի 17-ին ազատ էր արձակվել։

Հիշեցնենք, որ «Սոչիում» է հանդես գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը։ Նրա նոր խաղընկերը կլինի սկանդալների սիրահար Ալեքսանդր Կոկորինը։