Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Պառկցնել» բառը Փաշինյանը սովորել է քրեական ենթամշակույթի հետ շփվելու ժամանակ․ Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)

«Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն անդրադարձավ այսօր ԱԺ-ում տեղի ունեցած վիճաբանությանը, որը տեղի էր ունեցել քրեական ենթամշակույթը քրեականցնող օրենքի նախագծի քննարկման ժամանակ։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում այսօր վիճաբանություն էր տեղի ունեցել ԲՀԿ-ական մի քանի պատգամավորի եւ պատգամավոր Արման Բաբաջանյանի միջեւ։

«Այդ խոսքերը, որ օգտագործվում են բարձրաստիճան պետական պաշտոնյաների կողմից, կարծում եմ՝ մոտ են քրեական մշակույթին։ Նիկոլ Փաշինյանը քրեական ենթամշակույթի հետ առնչվել է Կոշ քրեակատարողական հիմնարկում։ Չգիտեմ ՝ ինչու է նա այս ենթամշակույթի  հարցը բերել քաղաքական օրակարգ, որն է նրա մոտիվացիան, բայց մեր երկրում այնքան հարցեր կան, որ քրեական ենթամշակույթի հետ կապված խնդիրը ոչ թե օրենքի ընդունմամբ պետք է լուծվի, այլ  ուրիշ ձևաչափով»։

Փոստանջյանի խոսքով՝ քրեական ենթամշակույթը ձևավորվում է հատուկ սոցիալական միջավայրում, պետք փոխվի այդ միջավայրը, այլ ոչ թե օրենք փոխվի դրա համար․

«Օրինակ՝ ո՞ր օրենքով կարող ենք պետական պաշտոնյային արգելել, որ քրեական ենթամշակույթին բնորոշ բառապաշար չօգտագործի։ Օրինակ ՝«պառկցնել» բառը, կարծում եմ, հարիր չէ, որ օգտագործվում է բարձրաստիճան պետական պաշտոնյայի կողմից։ Կարծում եմ՝ այդ բառը Նիկոլ Փաշինյանը սովորել է քրեական ենթամշակույթի հետ շփվելու ժամանակ, հիմա խնդիր ունի՞ այդ բառապաշարի հետ օրենքով պայքարելու, ես չգիտեմ»,- ասաց նա։