Աբրահամ Խաշմանյանը հաշվետվություն է ներկայացրել ՀՖՖ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում այսօր կայացել է ՀՖՖ նորընտիր Գործադիր կոմիտեի անդրանիկ նիստը:
Ինչպես հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, օրակարգում եղել է 4 հարց.
- Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հաշվետվություն-զեկույց
2.ՀՖՖ մշտական կոմիտեների կազմերի քննարկում և հաստատում
3.ՀՀ Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների ակումբների ղեկավարների՝ ՀՖՖ նախագահին կից ժամանակավոր կոմիտեների ստեղծման հարցի քննարկում
4.ՀՖՖ Գլխավոր քարտուղարի թեկնածության հաստատում
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը ներկայացրե; է հաշվետվություն ազգային հավաքականում իր կատարած աշխատանքի վերաբերյալ: Կայացել է քննարկում, ՀՖՖ Գործկոմի անդամները հարցեր են ուղղել Աբրահամ Խաշմանյանին: Հաշվետվությունն ընդունվել է ի գիտություն, և ՀՖՖ Գործկոմը որոշել է հաշվետվությանն անդրադառնալ և դրան տալ ամբողջական գնահատական Գործադիր կոմիտեի հաջորդ նիստի ընթացքում:
ՀՖՖ Գործադիր կոմիտեն քննարկել և քվեարկությամբ հաստատել է ՀՖՖ մշտական կոմիտեների նոր կազմերը:
ՀՖՖ նախագահի առաջարկով որոշվել է ստեղծել ՀՖՖ նախագահին կից երկու ժամանակավոր կոմիտե՝ Բարձրագույն և Առաջին խմբերի ղեկավարների մասնակցությամբ:
Օրակարգի վերջին կետով ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի առաջարկով հաստատվել է ֆեդերացիայի նոր Գլխավոր քարտուղարի թեկնածությունը: ՀՖՖ Գործադիր կոմիտեն միաձայն քվեարկել է Արթուր Ազարյանի՝ ՀՖՖ Գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակման օգտին: