Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Սամվել Տեր-Սահակյանը՝ Հայաստանի շախմատի 2020թ չեմպիոն (տեսանյութ)

Հայաստանի տղամարդկանց շախմատի 2020թ չեմպիոն դարձավ Սամվել Տեր-Սահակյանը։

Վանաձորցի գրոսմայստերն այսօր կայացած վերջին՝ 9-րդ տուրում, ոչ-ոքի խաղալով Շանթ Սարգսյանի հետ, վաստակեց 6 միավոր և պահպանեց առաջին տեղը։ Նրան կարող էր հավասարվել միայն Հայկ Մարտիրոսյանը, սակայն վերջինս ավելի շուտ էր հաշտություն կնքել Զավեն Անդրիասյանի հետ և ավարտել ելույթները։

Այդպիսով, Սամվել Տեր-Սահակյանն առաջին անգամ նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը և իրավունք նվաճեց հանդես գալու Հայաստանի հավաքականում։