Բացել լրահոսը Փակել լրահոսը
_110563427_gettyimages-1194078785
A A
Քաղաքականություն

Փաստաբանները պնդում են, որ Թրամփի ընտրվելուց ի վեր դեմոկրատները «իմպիչմենտի մոլուցքով են տարված»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շահերը ներկայացնող փաստաբանների թիմը պաշտոնական պատասխան է հրապարակել իմփիչմենթի հարցով լսումներին Սենատ կանչելու վերաբերյալ: Փաստաթղթում ասվում է, որ նախագահը մերժում է իր դեմ առաջադրված բոլոր մեղադրանքները, իսկ լսումները համարում է ընտրությունների արդյունքները ապօրինաբար չեղարկելու փորձ:
 
 
Աղբյուրի փոխանցմամբ՝ փաստաբանները պնդում են, որ Թրամփի ընտրվելուց ի վեր դեմոկրատները «իմպիչմենտի մոլուցք» են տարված, եւ հենց այդ պատճառով էլ ի վերջո սկսել են այդ գործընթացը, որը տեսականորեն կարող է հանգեցնել նախագահին իշխանությունից հեռացնելուն:
 
«Սա լկտի եւ հակաօրինական փորձ է ՝ չեղյալ հայտարարելու 2016 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները եւ ազդելու 2020 թվականի ընտրությունների վրա, որոնց հաշված ամիսներ են մնում», - գրում են իրավաբանները ՝ հավելելով, որ իմպիչմենտի գործընթացը գնահատում են որպես` «հարձակում ամերիկացի ժողովրդի ՝ իր նախագահին ազատ ընտրելու իրավունքի վրա»:
 
Փաստաբանները նաեւ նշում են, որ Թրամփն ինքը կտրականապես հերքում է իր դեմ առաջադրված բոլոր մեղադրանքները եւ իրեն իրավունք է վերապահում պաշտպանվել բոլոր օրինական միջոցներով: Իրավաբանները պահանջում են մերժել նախագահին իմփիչմենթ ներկայացնելը ։ 
 
Ավելի վաղ, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը, որը գտնվում է դեմոկրատների հսկողության տակ, Սենատին է փոխանցել մի փաստաթուղթ, որում հիմնավորում է իմփիչմենթի վերաբերյալ իր դիրքորոշումը: Փաստաթղթի հեղինակները պնդում են, որ դեպքերի ճնշող մեծամասնությունում նախագահի մեղքը հաստատվում է ապացույցներով ։ 
 
Փաստաթղթի հեղինակների կարծիքով ՝ Թրամփին անհրաժեշտ է հեռացնել պաշտոնից, որպեսզի դրանով իսկ երաշխավորվի 2020 թվականի նախագահական ընտրություններում արդար ընտրարշավը:
 
Ներկայացուցիչների պալատը հաստատել է հունվարի 15-ին իմպիչմենտի գործի փոխանցումը Սենատ: Դրանով իսկ տրվեց գործընթացի մեկնարկը, որի արդյունքում կորոշվի ՝ արդյո՞ք Դոնալդ Թրամփը կպահպանի իր պաշտոնը ։ Սպասվում է, որ լսումները կսկսվեն արդեն հաջորդ շաբաթ։
 
Կոնգրեսի ստորին պալատում պաշտոնական մեղադրանքների հաստատումը դեռ չի նշանակում պետության ղեկավարի հեռացումը իշխանությունից. այդ մասին որոշումը պետք է կայացնի հենց վերին պալատը (Սենատը):
 
ԱՄՆ նախագահին իշխանությունից հեռացնելու համար Սենատի անդամների երկու երրորդի ձայներ են պահանջվում։ Բայց հիմա, վերին պալատի մեծամասնությունը պատկանում է հանրապետականներին, և իմփիչմենթի նույնիսկ ամենաջերմ կողմնակիցները համոզված են, որ լսումների արդյունքում Սենատը որոշում կկայացնի նախագահին արդարացնելու մասին։ 
 
Հանրապետականների առաջնորդները բազմիցս հայտարարել են, որ չեն պատրաստվում մերժել նախագահին աջակցության հարցում եւ պատրաստ չեն նրան հեռացնել իշխանությունից:
 
Ներկայացուցիչների պալատի խոսնակի կարծիքով ՝ գրեթե մեկ ամիս տեւողությամբ դադարը, որը վերցվել է դեմոկրատների կողմից իմպիչմենտի մասին փաստաթղթի հաստատման եւ Սենատ այն փոխանցելու միջեւ, նախագահի ընդդիմախոսներին թույլ է տվել նոր փաստաթղթեր հավաքել, որոնք վկայում են այն մասին, որ պետության ղեկավարը խախտել է օրենքը:
 
ԱՄՆ նախագահին մեղադրում են պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ Կոնգրեսի աշխատանքին խոչընդոտելու փորձերի մեջ ։