Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Շտապօգնության մեքենայով տեղափոխվեց ԱԱԾ նախկին տնօրենի դին

Քիչ առաջ Պարույր Սևակի 8/1 հասցեի շենքի բնակարաններից մեկից շտապօգնության մեքենայով տեղափոխվեց ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին։

Դեպքի վայրից հեռացավ նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։ Այստեղ էր նաև Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Նա լրագրողների հարցերին չպատասխանեց։ Լրագրողները փորձեցին տեղեկություններ ստանալ նաև հարևաններից։

Նրանցից մեկն ասաց, որ գիտեր, թե ով է Գևորգ Կուտոյանը, բայց նրա և նրա ընտանիքի հետ երբևէ չի առնչվել։