Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

«Գեորգի Կուտոյանին մահացած վիճակում կինն է հայտնաբերել» (տեսանյութ)

Քննչական կոմիտեի քննիչներն ու դատաբժիշկները շարունակում են զննության ենթարկել Պարույր Սևակի 8/1 հասցեում գտնվող շենքերից մեկի բնակարանը, որում այսօր հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով։

Լրագրողների հետ զրույցում ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանն ասաց, որ նախնական տվյալներով՝ Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերել է կինը։ Դեռ նախնական վարկած չկա, թե Գեորգի Կուտոյանի մահվան պատճառը որն է եղել։

Ըստ Արթուր Մելիքյանի՝ դեպքի վայրում զենք է հայտնաբերվել։