Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ինչո՞ւ էիք ինձ 1 միլիոն դրամ առաջարկում. ծնողը՝ Ռազմիկ Աբրահամյանին (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի և «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի գործով դատական այսօրվա նիստի ավարտից հետո լրագրողները և ծնողները մոտեցան Ռազմիկ Աբրահամյանին, վերջինս ոչ լրագրողների, ոչ էլ ծնողների հարցերին չպատասխանեց։

Ծնողներից Հայկուհի Խաչատրյանը մոտեցավ Ռազմիկ Աբրահամյանին և հարցրեց, թե ինչո՞ւ էր իրեն մեկ միլիոն առաջարկում։

 Հայկուհի Խաչատրյանը լրագրողներին պատմեց, որ անձամբ  Ռազմիկ Աբրահամյանը իրեն 1մլն դրամ է առաջարկել, ինքը հրաժարվել է։ Ծնողներից ոմանք, սակայն, մտածելով, որ գումարը տրվում է ըստ օրենքի, վերցրել են։

Ծնողները լրագրողներին նաեւ պատմեցին որ վերջին շրջանում գտել են 22-ամյա տղայի, ում որդեգրել են 1997 թվականին, բայց հիվանդանոցում ծնողներին ներկայացրել են, որ երեխան մահացել է։

Հիշեցնենք, որ Ռազմիկ Աբրահամյանը Ավելի վաղ ասել էր, որ չի ընդունում մեղադրանքը և բողոքող կանայք իր դեմ արշավ են կազմակերպում

: Հայկուհի Խաչատրյանը ի պատասխան Ռազմիկ Աբրահամյանի՝ ասաց, որ ինչպես ստում էր, որ իր երեխան մահացել է, այնպես էլ ստում է, որ իր դեմ արշավ է կազմակերպված։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ ավարտվեց Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի և «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի գործով դատական այսօրվա նիստը։ Նիստի ընթացքում անցկացվեց ապացույցների հետազոտման փուլը։ Ավելի վաղ հայտնել էինք որ, դատարանի դահլիճում կինը մոտեցել էր  Ռազմիկ Աբրահամյանին   և հարցրել , թե որտեղ է իր երեխան։