A
A
Որտե՞ղ է իմ երեխան. կինը դատարանում մոտեցավ Ռազմիկ Աբրահամյանին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԸնթանում է մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի և առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի գործով դատական նիստը:
Ավելի վաղ դատարանի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում «Հայոց մայրեր» նախաձեռնության անդամները:
Նիստի ժամանակ կանանցից մեկը մոտեցավ Ռազմիկ Աբրահամյանին և հարցրեց, թե որտեղ է իր երեխան։ Նա առողջություն մաղթեց Աբրահամյանին՝ ասելով, որ նա առողջ լինի, որպեսզի իրենք էլ կարողանան հասկանալ, թե ինչն է պատահել իրենց երեխաների հետ։
Աբրահամյանը կնոջը կոչ արեց գնալ, հետազոտել, գտնել, թե որտեղ է իր երեխան։