Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0134407
A A
Քաղաքականություն

Հեռուստատեսային շուկայում որոշակի մենաշնորհային դիրք ունենք․Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Կառավարության այսօվա նիստում որոշում կայացվեց գումար հատկացնել ՀՀ հեռուստառադիոընկերության խորհրդին՝ միջազգային աուդիտ իրականացնելու համար։ Աուդիտն իրականցնելու է ՀՀ-ում հեռուստաչափումներ իրականցնող «ԱԴՄՈՍՖԵՐ Արմենիա»  ընկերությունը՝ մատուցվող ծառայությունը գնահատելու համար։

 Հարցը զեկուցեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

Վերջինս նշեց, որ աուդիտի անհրաժեշտությունը պայմանավորված է հեռուստաշուկայի համար ընկերության մատուցած ծառայության որոշիչ դերով ։

Կառավարության պահուստային ֆոնդից առաջին եռամսյակի համար հատկացվեց  26․6 մլն դրամ։

Արշակյանը նշեց, որ Հանրային հեռուստառադիոընկերությունը դիմել է միջազգային աուդիտի համար ամենացածր գին առաջարկող ընկերությանը։

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հարց բարձրացրեց գործընթացի թափանցիկության և որակի վերաբերյալ։

Վարչապետն էլ ընդգծեց, որ Հայաստանում մենաշնորհային երևույթների հետ կապված պետք է ունենանք հստակ պատասխաններ, բացի այդ՝ պետք է բարձրացնենք հանրային կյանքի կարևոր ինստիտուտների թափանցիկությունը։

«Խոսքը վերաբերում է հեռուստատեսային շուկային, որտեղ մենք ունենք որոշակի մենաշնորհային դիրք։ ՀՀ-ում ստեղծվել են երկու կառույցներ, այդ երկու կառույցներից մեկը բաշխում է Հայաստանում հեռուստատեսային գովազդի շուկայում գոյացած գումարը, իսկ մյուս ընկերությունը չափում է վարկանիշները, և այդ գովազդային գումարները բաշխում են ըստ արձանագրված վարկանիշերի»։

Վարչապետն ասում է , որ մեր երկրում կա ինֆորմացիոն հոսքերը վերահսկելու գործառույթ, այն «գտնվում է Հանրապետության նախին ղեկավարության հետ կապված անձանց վերահսկողության ներքո, և մենք պետք է այս ուղղությամբ շարունակենք աշխատանքը»։