Բացել լրահոսը Փակել լրահոսը
70014034_359773281567559_6099704178592972800_n
A A
Հասարակություն

Հայտնի գաղտնալսումների գործով հարցաքննվել են նաև Սասուն Խաչատրյանը և Արթուր Վանեցյանը

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ևս հարցաքննվել են 2018թ. սեպտեմբերի 11-ին և դեկտեմբերի 5-ին համացանցում տարածված՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Արթուր Վանեցյանի, ինչպես նաև Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների ձայնագրառումներում հիշատակված պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում։

Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Նրա խոսքով՝ Սասուն Խաչատրյանը և Արթուր Վանեցյանը հարցաքննվել են ավելի վաղ։

Նշենք, որ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվում է նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունները ապօրինի գաղտնալսելու և համացանցով տարածելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասով, 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով հարուցված և քննվող քրեական գործը։

Մեր հարցին, թե ի՞նչ կարգավիճակով են վերջիններս հարցաքննվել, Նաիրա Հարությունյանն ասաց, որ 2 քրեական գործերի շրջանակում երկուսն էլ ունեն թե՛ վկայի կարգավիճակ, թե՛ տուժողի։

Նշենք, որ այսօր նույն քրեական գործերի շրջանակում որպես վկա և տուժող հարցաքննվել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։