Բացել լրահոսը Փակել լրահոսը
медведев
A A
Քաղաքականություն

Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տվել (տեսանյութ)

Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հրաժարական է տվել նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Դաշնային ժողովին ուղղված ուղերձից հետո։ 

Վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տալիս, գրում է РИА Новости-ն։

Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել կառավարության անդամներին համատեղ աշխատանքի համար՝ նշելով, որ «չնայած որ ամեն ինչ չէ, որ ստացվել է»:

Ռուսաստանի նախագահն ասել է նաև, որ մոտ ապագայում կհանդիպի կառավարության յուրաքանչյուր անդամի հետ: