Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Եղվարդի ծննդատունը չի փակվում․ Ռոմանոս ՊԵտրոսյան

ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ Եղվարդի ծննդատունը չի փակվի։

Հիշեցնենք, որ այսօր մարզպետը հանդիպել էր Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի հետ, այն բանից հետո, երբ բողոքի ակցիաներ էին իրականացվում՝ ընդդեմ ծննդատան փակման։ 

«Այս րոպեին եթե Եղվարդի ծննդատուն ծննդկան մոտենա, ծննդօգնություն իրականացվելու է։ Այս պահին արձանագրում ենք, որ ծննդատունը չի փակվում:

Ծնելիության աճը, մեր քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը մեր որդեգրած քաղաքականության առաջնահերթություններից է»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը 2020 թվականից դադարեցրել է մի շարք ծննդատների ֆինանսավորումը: