Բացել լրահոսը Փակել լրահոսը
81990872_2472985422963899_8905499913844948992_n
A A
Հասարակություն

«11 մարզի ոտք են տրորում»․ եղվարդցիները բողոքի ակցիա են անում՝ ընդդեմ ծննդատան փակման (տեսանյութ)

Եղվարդում բողոքի ակցիա է ընթանում՝ ընդդեմ տեղի ծննդատան փակման։ Ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ կամ մարզպետից պահանջում են խնդրին լուծում տալ։

«11 մարզի ոտք են  տրորում, որ ժողովրդին ոտի հանեն»,-հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը։

Եղվարդցիներն ասում են՝ իրավիճակից դժգոհ չեն, պարզապես թող սարքավորումներով համալրեն հիվանդանոցը։ Մասնագետներից ևս դժգոհություններ  չունեն։

Մարզպետարանի ներկայացուցիչն առաջարկեց հանդիպել, քննարկել խնդիրը, սակայն ցուցարարները հրաժարվեցին՝ նշելով, որ եթե հարցին լուծում չտրվի, բողոքի ակցիան կշարունակեն Կառավարության շենքի դիմաց։

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարության որոշմամբ՝ ՀՀ մարզային մի շարք բուժհաստատությունների ֆինանսավորումը դադարեցվում է, որի հետեւանքով մի շարք ծննդատներ փակվում են։

Ակցիայի մասնակիցները նշում են, որ Եղվարդի ծննդատունը սպասարկում է ավելի քան 18 գյուղի։

«Հիվանդանոցի աշխատակիցներին պետք է հերոսի կոչում տան, ոչ թե ծննդատունը փակեն, այս ծննդատունը մարդիկ ատամներով պահել են, ժողովրդի կյանքն են փրկել, պետությունը մի լումա չի դրել այդ հիվանդանոցի վրա 300 տարի, մարդկանց այսօր գործազուրկ են դարձնում»,- նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։

«Դավիթ Սանասարյանի տակը քանդեց, հիմա էլ հիվանդանոցներն ա քանդում, Փաշինյանը չի տենում, որ իրա կողքը դավաճաններ են սաղ», անդրադառնալով առողջապահության նախարարին՝ ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Նշենք, որ մի քանի օր նույն խնդրի պատճառով  օրերս բողոքի ակցիա էին իրականացնում նաև մարալիկցիները։

Տեսանյութը՝ Երկիր մեդիայի