A
A
Ես հաստատում եմ․ Դ․ Տոնոյանը՝ 2019-ի ընթացքում բանակում զոհերի պատմական մինիմում արձանագրելու մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՊաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր հանդիպում է ունեցել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ։ Հանդիպումից հետո նախարարը խորհրդարանում պատասխանել է լրագրողների հարցերին։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառմանը, որի համաձայն` 2019թ․-ի ընթացքում Հայոց բանակում զոհերի պատմական մինիմում է արձանագրել, Դավիթ Տոնոյանը նշել է․
«Ես հաստատում եմ էդ տեղեկությունը»։
Ինչ վերաբերում է բանակում ոչ հակառակորդի կրակի արդյունքում մահացության դեպքերին, Դավիթ Տոնոյանը ասել է, որ կարգապահության ամրապնդմամբ և սպայական կազմի կրթվածության բարձրացմամբ ամեն ինչի կհասնեն։
Տեսանյութը՝ Factor.am-ի