Բացել լրահոսը Փակել լրահոսը
82851786_3380747368663633_6221329646596653056_n
A A
Պաշտոնական

Դավիթ Տոնոյանը պատասխանել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների հարցերին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեղեկացրել է, որ  հանդիպում են ունեցել Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ։

«Այսօր ՀՀ անվտանգության սեկտորի կառույցների ղեկավարների հետ հանդիպումների «Լուսավոր Հայաստան» խմբկցության նախաձեռնության շրջանակներում հանդիպեցինք Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին:

Հանդիպման ընթացքում քննարկեցինք Պաշտպանական գերատեսչությունում իրականացվող փոփոխությունները, ինչպես նաև ապագա բարեփոխումներին վերաբերող օրակարգային հարցեր: Քննարկել ենք նաև Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերներին առնչվող մի շարք հարցեր: Դավիթ Տոնոյանը պատասխանեց խմբակցության պատգամավորների հարցերին»։