Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց

ՍԴ որևէ դատավոր կվախենա վաղաժամ կենսաթոշակի գնալ՝ մտածելով, թե կասեն, որ ինքն է «լեվի» գնացել (տեսանյութ)

«Հուսով եմ, նման բան տեղի չի ունենա։ Շատ տխուր կլինի։ Այս պահին նման ենթադրության  համար հիմքեր չունենք։ Հուսով եմ, կլինեն այնպիսի սահմանադրական փոփոխություններ, որ Հայաստանում ժողովրդավարությունն այնպես խորը կամրապնդվի, որ անգամ ամենավատ ղեկավարի օրոք այն չի սասանվի»,- «Ա1+»-ի հետ զրույցում անդրադառնալով այն մտահոգություններին, թե գործող իշխանություններն էլ իրենց ցանկություններն արտահայտող Սահմանադրություն կընդունեն։

Հիշեցնենք, որ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը գրառում էր կատարել, թե «մեկնարկել է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար թեկնածության հայտեր ներկայացնելու գործընթացը»։

Ի դեպ իշխանությունները հավանական են համարում, որ ՍԴ-ի, իրենց ներկայացմամբ՝ ճգնաժամը կարելի է հաղթահարել նաև սահմանադրական փոփոխությունների միջոցով։ Ինչ վերաբերում է ՍԴ դատավորների վաղաժամ կենսաթոշակի գնալու մասին օրենքին, ապա Դ․Իոաննիսյանը չի բացառում, որ որոշ անդամներ կընդունեն այն, քանի որ միանգամից կստանան իրենց ողջ աշխատավարձը, կարող են անհոգ ապրել և զուգահեռաբար այլ գործունեությամբ զբաղվել։ Բայց նա նաև չի բացառում, որ նախկին իշխանությունների քարոզչության ճնշման արդյունքում ՍԴ որևէ դատավոր կվախենա վաղաժամ կենսաթոշակի գնալ՝ մտածելով, թե կասեն ինքն է «լեվի գնացել»։

Դ․Իոաննիսյանը անդրադարձավ նաև վերջին շրջանում քննարկման առարկա դարձած «ֆեյքերի» ու «ֆեյքնյուզերի» թեմային։ Նա հիշեց, որ ժամանակին, երբ ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի հարաբերությունները լավ էին, նույն սենյակից կառավարվող իբր ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի ֆեյքերը հակադրվում էին նույն ուժերի համար զգայուն հարցերի շուրջ։ Եվ որ մեկ տարի առաջ իրենք գտել էին ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և Ռոբերտ Քոչարյանի օգտին գործող կազմակերպված ֆեյքերի խմբեր։

Մանրամասները տեսանյութում