Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+roma - juve
A A
Սպորտ

Ուղիղ. «Ռոմա» - «Յուվենթուս». սկզբունքային հանդիպում երկու թիմերի համար (տեսանյութ)

Իտալիայի ֆուտբոլի Ա սերիայի առաջնության 19-րդ տուրի վերջին խաղում Հռոմի «Ռոման» սեփական դաշտում կընդունի «Յուվենթուսին»: Այս հանդիպումով կավարտվի մրցաշարի առաջին խաղաշրջանը և հայտնի կդառնա առաջնության միջանկյալ հաղթողը:

«Ռոման» 18 տուրից հետո վաստակել է 35 միավոր և այժմ «Ատալանտայի» հետ բաժանում է 4-5-րդ տեղերը: «Կարմրադեղիններն» արդեն 7 միավորով ետ են մնում 3-րդ տեղում ընթացող Հռոմի «Լացիոյից», որը միաժամանակ մեկ խաղ քիչ է անցկացրել:

Իտալիայի գործող չեմպիոն «Յուվենթուսը», որն այժմ ունի 45 միավոր, լավ հնարավորություն ունի շրջանցելու ներկայիս առաջատար Միլանի «Ինտերին», որը երեկ ոչ-ոքի է խաղացել «Ատալանտայի» հետ և ընդամենը մեկ միավորով է առաջ թուրինցի ֆուտբոլիստներից: Ուստի, այսօրվա խաղը անչափ կարևոր նշանակություն ունի երկու թիմերի համար:

Նշենք, որ բուքմեյքերները այս խաղում նախապատվությունը տալիս են հյուրերին, ովքեր ընթացիկ մրցաշրջանում միայն մեկ անգամ են պարտություն կրել մրցակիցների հարկի տակ:

«Ռոմա» - «Յուվենթուս» խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 23:45-ին: Հռոմեական ակումբում վարձավճարով հանդես եկող Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի հանդիպումը վնասվածքի պատճառով: Խաղի ուղիղ եթերը՝ ստորև.