Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Իրանը խոստովանել է, որ պատահաբար խոցել է ուկրաինական ինքնաթիռը (տեսանյութ)

Ուկրաինական ինքնաթիռը, որ կործանվեց Թեհրանի մոտ, պատահաբար խոցվել է «մարդկային սխալի հետեւանքով»։ Այդ մասին ասվում է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության մեջ, գրում է РИА Новости-ն։

Հայտարարության մեջ ասվում է, որ ինքնաթիռը խոցվել է, քանի որ թռել է կարեւոր ռազմական օբյեկտի մոտով։ «Դա տեղի է ունեցել բարձրացված ռազմական պատրաստվածության պայմաններում, որը կապված էր Իրաքում ամերիկյան բազաների հրթիռակոծությանը ԱՄՆ-ի հնարավոր պատասխանի հետ»։

Այս մասին Թվիթերի իր էջում գրառում է արել նաեւ Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը՝ գրելով, որ ուկրաինական ինքնաթիռի կործանման հանգեցրել է «մարդկային սխալը ճգնաժամի ընթացքում, որը հրահրվել էր ԱՄՆ-ի արկածախնդրության արդյունքում»։ 

Նա ներողություն է խնդրել ու ցավակցությունները հայտնել ավիավթարի արդյունքում մահացածների հարազատներին։

Հիշեցնենք, որ ինքնաթիռի կործանման արդյունքում 167 ուղեւորներն ու անձնակազմի 9 անդամները մահացել են։