Բացել լրահոսը Փակել լրահոսը
դալմա
A A
Հասարակություն

«Դալմա Մոլի» այցելուները զանգվածաբար լքել են շենքը (տեսանյութ)

Քիչ առաջ խուճապ է տարածվել Երեւանի «Դալմա Գարդեն Մոլ» առեւտրի կենտրոնում։

Կա վարկած, որ  այցելուները համացանցից տեղեկություններ են կարդացել, թե երկրաշարժ է լինելու եւ  խուճապի մատնված զանգվածաբար սկսել են լքել շենքը։

Սակայն ըստ ԱԻՆ աշխատակիցների, շենքի կոնկրետ հատվածում մոտ 30 րոպե շատ թեթեւ ցնցումներ են նկատվել։

Այժմ ԱԻՆ մասնագետները չափիչ սարքերով փորձում են պարզել պատճառը։ Ենթադրություն կա, որ դա կարող է լինել որեւէ շինաշխատանքի վիբրացիայի արդյունք։

ԱԻՆ սեյսմիկ ծառայությունը պաշտոնական հերքում է տարածել, որ տարածաշրջանում որեւէ ցնցում, կամ երկրաշարժ տեղի չի ունեցել ։

Այսօր՝ ժամը 20:00-ի սահմաններում, «911» ահազանգ է եղել «Դալմա մոլից», որ այնտեղ ինչ-որ ցնցումներ են իբր նկատվում, լրագրողներին  փոխանցեց արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

«Մեր սեյսմիկ կայանները ոչ մի բան չեն գրանցել, և երկրաշարժի մասին տեղեկություն չկա: Մարդկանց ասել էին, թե իբր այդպիսի բան է եղել: Հիմա մեր աշխատակիցները գտնվում են տեղում: Ցնցումներ չկան այս պահին, բայց ցնցումներ որպես այդպիսին չեն էլ եղել, այլ ինչ-որ փոքր շարժ է նկատվել, ասենք պարֆյումերիայի որևէ տուփի շարժ է նկատվել խանութի մի շարքի վրա», - մանրամասնեց նախարարը:

Նա հայտնեց նաև, որ ԱԻՆ աշխատակիցները տեղում են, կուսումնասիրեն, կպարզեն, թե ինչի մասին է խոսքը. - «Ուղղակի մարդկանց տարհանել են, որպեսզի հանկարծ որևէ բան չլինի: Մերոնք են հիմա տեղում աշխատում: Որևէ բան չունենք, երկրաշարժ և այլն, կեղծ լուրեր են, անհանգստանալու խնդիր չկա»:

 

Ստորեւ կարող եք դիտել ուղիղ միացումը «Դալմա Մոլ»-ից։ Հեռարձակումը՝ Ֆակտոր թվ-ի։