A
A
Նիկիտա Սիմոնյանը գլուխ չի հանել «Փյունիկից»
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանի ֆուտբոլի միության նախագահի պաշտոնակատար Նիկիտա Սիմոնյանը, մեկնաբանելով 2010 թ ԱՊՀ եւ Բալթյան երկրների չեմպիոնների գավաթի խաղարկության խմբային փուլը, նշել է, որ գլուխ չի հանել միայն Երեւանի «Փյունիկից»: «Մրցաշարին մասնակցող ակումբներից ինձ զարմացրեց միայն «Փյունիկը»: Անհասկանալի էր, Մոսկվա էր ժամանել հայկակա՞ն, թե՞ ... աֆրիկական թիմ: Մենք կզրուցենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հետ: Դա անլուրջ մոտեցում էր մրցաշարի հանդեպ»,-ասել է նա:
Նիկիտա Սիմոնյանը հայտարարել է, որ ԱՊՀ եւ Բալթյան երկրների չեմպիոնների գավաթի խաղարկությունն որոշակի փոփոխություններ կկրի 2011 թվականին: «ԱՊՀ երկրների բյուջեում արդեն նշված է, որ 2011-ին մրցաշարը կունենա 1 մլն դոլար մրցանակային հիմնադրամ: Կարծում եմ, նման մրցաշարին համար արժե պայքարել»: