Քարահունջ, Արևի տաճարը և Արևի աշտարակը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրկրաբան Հովհաննես Ազիզբեկյանը լինելով Քարահունջի նաև աստղադիտարան լինելու համոզված հետևորդը, պարզաբանում է իր դիտարկումները։
Ըստ նրա, Քարահունջի հնավայրը հայոց հնագույն հավատքի սրբազան տաճարներից մեկն է եղել, և ինչպես Հայկական լեռնաշխարհի բոլոր հնագույն տաճարները, Քարահունջը ևս հանդիսացել է խոշոր գիտական կենտրոն և ծառայել է նաև որպես աստղադիտարան: Քարահունջի կառուցողները ունեցել են հստակ գիտելիքներ և զբաղվել են աստղագիտական ուսումնասիրություններով:
«Նրանք զբաղվել են նաև տոմարական հաշվումներով և հայոց օրացույցի ամենակարևոր օրը՝ տարեգլուխը՝ Նավասարդ ամսի Արեգ օրը ճշգրիտ ֆիքսելու համար, 15 կմ հեռավորության վրա Իշխանասարի գագաթներից մեկում՝ գիշերահավասարի արևածագի կետում կառուցել են Արևի աշտարակ, որն ավելի ճշգրիտ է դարձրել արևածագը ֆիքսելու պահը»,- ասում է երկրաբանը։
Նրա խոսքով, Քարահունջի աստղաբանները այնքան են կարևորել Արևի աշտարակը, որ այն կառուցապատել են հզոր պարսպով:
«Իշխանասարը հնում կոչվել է Լուսավորիչ, քանի որ արևը ծագել է այդ սարից և նմանատիպ անուններով սարեր հայտնի են Հայաստանի տարբեր գավառներում, այդ թվում նաև Արևմտյան Հայաստանում»,- պարզաբանում է Հովհաննես Ազիզբեկյանը: