A
A
Տիգրան Ավինյանը հանդիպել է «Հաղթանակ» թաղամասի բնակիչների հետ
Աջակցիր «Ա1+»-ինՏասնամյակներ շարունակ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Հաղթանակ» թաղամասի բնակիչները հնարավորություն չեն ունեցել 1990-ականներին իրենց բաժանված հողերի հանդեպ սեփականության իրավունք ստանալ: Երևանի քաղաքապետարանը խնդրի լուծումը գործնական փուլ է տեղափոխել:
Գործընթացին առնչվող խնդիրները քննարկելու նպատակով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է թաղամասի բնակիչների հետ: Ժամանակին այդ հողամասերը բնակիչներն ստացել են սեփականության ակտով, մինչդեռ օրենքի փոփոխությունից հետո այն սեփականության վկայականով փոխարինելու անհրաժեշտություն էր առաջացել:
Հարկ է նշել, որ վերջին երեք տարում հողի սեփականության ակտի հիմքով քաղաքապետի շուրջ 60 որոշում է տրամադրվել: