Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց

Փողի արտահոսքը գերակշռում է ներհոսքին, դա արյունահոսության է նման․ Միքայել Մելքումյան (տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը գտնում է, որ 2019 թվականը ներդրումների առումով եղել է վերջին ժամանակների ամենավատ տարին է։ «Ա1+»-ի հետ զրույցում նա ասաց, որ օտարերկրյա ուղղակի ներդրումներն այս տարվա 9 ամիսներին կազմել են մոտ 32 մլրդ դրամ, տարվա վերջում այն միգուցե կհասնի 50-60 մլրդ դրամ, բայց շատ փոքր թիվ է տնտեսության զարգացման, առավելևս՝ տնտեսական հեղափոխության համար։

Ավելին, նրա խոսքերով, Հայաստանում կատարված ներդրումների չափ գումար էլ դուրս է եկել երկրից։ Պատգամավորը անդրադարձավ նաև արդեն մեկ տարի ընթացող՝ Ռուսաստանի հետ գազի գնի բանակցություններին։

Նա գտնում է, որ եթե ՌԴ-ն Հայաստանին վաճառվող գազի գինը սահմանին չբարձրացնի, ապա «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը կարող է նվազեցնել համակարգում կոշտ կորուստները և կոշտ ծախսերը, ինչի արդյունքում էլ հնարավոր կլինի վերջնական սպառողի համար սակագինը նվազեցնել։ «Եթե կոշտ կորուստներն ու ծախսերը կրճատվեն, գազի գինը կարող է 4-6 տոկոսով նվազել»,- ասաց նա։