A
A
Ռազմիկ Աբրահամյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում․ Hetq.am
Աջակցիր «Ա1+»-ինԵրևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Դավիթ Բալայանի, քիչ առաջ ոչ իրավաչափ է ճանաչել Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի ձերբակալման որոշումը: Այս մասին ասաց Աբրահամյանի փաստաբան Սամվել Դիլբանդյանը, գրում է Hetq.am-ը։
Նշենք, որ Աբրահամյանը ձերբակալվել է երեկ՝ օտարերկրյա որդեգրումների գործընթացում առկա չարաշահումների դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում։ Բացի նրանից ձերբակալվել են ևս երեք անձինք:
Աբրահամյանի պաշտպանը նշեց, որ թեև ձերբակալման՝ ոչ իրավաչափ լինելու մասին որոշումն իրենց մոտ է՝ Աբրահամյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որտեղ շարունակելու է մնալ:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում