Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արշակ Սադոյան
A A
Քաղաքականություն

Ստյոպա Սաֆարյանը Հանրային խորհրդի գործառույթների վերաբերյալ լուրջ պատկերացում չունի. Արշակ Սադոյան (տեսանյութ)

Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը, անդրադառնալով քաղաքական գործիչ Ստյոպա Սաֆարյանի՝ ՀԽ նախագահի պաշտոնում նշանակվելուն, ասաց, որ Սաֆարյանին դեռ Ազգային ժողովից է ճանաչում։
 
«Ինքը բավականին գիտելիքներ ունի տարբեր բաներից, բայց այն մակարդակը չունի, որ աշխատի այսպես լայն ծավալի շրջանում», - ասաց Սադոյանը։
 
Ըստ քաղաքական գործչի՝ Սաֆարյանը խորհրդի գործառույթների վերաբերյալ լուրջ պատկերացում չունի։ Սադոյանը ընդգծեց նաև, որ բնական կլիներ, եթե արդեն իսկ գործող Հանրային խորհրդի հետ նախագահի թեկնածուները հանդիպեին։ 
 
«Փորձեին ներկայացնել, թե իրենք ոնց են պատկերացնում ՀԽ-ի հետագա աշխատանքը», - շեշտեց նա։
 
Երեկ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զակարի Գրոսսը թվիթերյան գրառում էր կատարել՝ նշելով, որ տպավորված է այսպես կոչված «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների» հետ հանդիպումից։ «Ա1+»-ը Սադոյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիք ունի սրա վերաբերյալ։
 
Նա ասաց, որ Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնն ուզում է ցույց տալ և՛ իր ժողովրդին, և՛ բոլորին, որ շատ ժողովրդավար է ու մարդամոտ։ «Տպավորվել է, որովհետև հանդիպել է ինչ-որ մարդկանց հետ խոսել է։ Բայց Մակրոնն ասե՞լ է՝ «Այո՛, ես գտնում եմ այսպես»։ Ոչ մի բան չի ասել։ Էհ, տպավորվել է, հետո ի՞նչ»,- ընդգծեց գործիչը։