Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Նախարարի հետ խոսելու բան չունենք, մեր պահանջը նրա հրաժարականն է․ ՀՅԴ ՀԵՄ (տեսանյութ)

Հայ հեղափոխական դաշնակցության երիտասարդական միության անդամներն այսօր կրկին կառավարության դիմաց էին։ Դաշնակցական երիտասարդները եկել էին խաղալիք զենքերով, այսպես նրանք ցանկանում էին ցույց տալ, որ իրենց պայքարը պետության դեմ չէ, գործում են հանուն պետության։

Ակցիայի մասնակիցները կառավարության դիմաց ներկայացրեցին 15 կետ, թե ինչու Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը չպետք է շարունակի պաշտոնավարել։

Այնուհետեւ նրանք Կառավարության ներկայացուցչին հանձնեցին նամակ, որում նշված էին այն պահանջները, որոնք ուղղված են կրթության ոլորտի բարելավմանը և ռազմավարական ծրագրերի մշակմանը։

«Մենք նախարարի հետ խոսելու որևէ բան չունենք, մեր պահանջը նախարարի հրաժարականն է։ Վարչապետը ասաց, որ մեր կարծիքը չի կիսում, բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ ավարտված է։ Կգա ժամանակը, և կտեսնեն, որ պարտավոր են նստել և խոսել, ու հարցերը կլուծվեն», նշում են ՀՅԴ երիտասարդական միության անդամները։