Բացել լրահոսը Փակել լրահոսը
Զարուհի Բաթոյան
A A
Հասարակություն

Մեր քաղաքացիները կկարողանան պետական յուրաքանչյուր թատրոն հաճախել տարին 3 անգամ․ նախարար

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարոհի Բաթոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ 2020 թ. փետրվարից կմեծանան հաշմանդամություն ունեցող անձանց և կենսաթոշակառու քաղաքացիների մշակութային կյանքին մասնակցելու հնարավորությունները:

«Այս իրավունքն ապահովելու նպատակով ԿԳՄՍ նախարության հետ համատեղ բարելավել ենք ընթացակարգերը, մեծացրել ծավալները՝ ներառելով թանգարանները: Այլևս հարկավոր չէ սոց. ծառայություններից նախապես տոմսեր վերցնել, պարզապես պետք է անձնագրով և անհրաժեշտոության դեպքում հաշմանդամությունը հավաստող փաստաթղթով մոտենալ մշակութային օջախներ:

Այսպիսով մեր քաղաքացիները կկարողանան պետական յուրաքանչյուր թատրոն հաճախել տարին 3 անգամ և յուրաքանչյուր թանգարան՝ ամիսը 2 անգամ։ Արդյունքում տարեկան առնվազն 48 ներկայացման և ամեն օր թանգարաններ այցելել անվճար հնարավորություն կունենան:

Հույս ունեմ, որ մշակութային օջախները հնարավոր ամեն բան կանեն, որպեսզի ապահովեն նաև ֆիզիկական և բովանդակային մատչելիությունը»,- գրել է նախարար Բաթոյանը: