A
A
Wizz Air-ը գալիս է Հայաստան
Աջակցիր «Ա1+»-ինՀունգարական բյուջետային Wizz Air ընկերությունը մտնում է հայկական շուկա։ Այդ մասին պաշտոնապես կհաղորդվի երկուշաբթի։
Դեկտեմբերի 16-ին տեղի կունենա Wizz Air բյուջետային ավիաընկերության, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի համատեղ մամուլի ասուլիսը։
Ասուլիսին Wizz Air ընկերության և հայկական շուկայում գործունեություն ծավալելու մասին մանրամասներ կներկայացնի ընկերության Կորպորատիվ համագործակցության ղեկավար Անդրաս Ռադոն։
Դեռեւս չի հաղորդվում, որ ուղղությամբ է թռչելու ընկերությունը Հայաստանից։
Հիշեցնենք,որ ընկերությունը մի քանի տարի է թռչում է Քութայիսիից ,եւ հայաստանցիները եւս գերադասում են օգտվել` տոմսերի ցածր գների համար։