Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport boks 13.12.
A A
Սպորտ

Անի Հովսեփյանը և Արթուր Ղազարյանը բրոնզե մեդալներ նվաճեցին

Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ ինքնավար մարզի Բելոյարսկ քաղաքում ընթացող բռնցքամարտի «Նավթային երկրների աշխարհի գավաթի» միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 2 մեդալ: Այդ մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Կանանց մրցումներում 69 կգ քաշային Անի Հովսեփյանը դարձել է բրոնզե մեդալակիր՝ կիսաեզրափակիչում պարտվելով Ռուսաստանի բռնցքամարտիկին։

Տղամարդկանց 57 կգ քաշային կարգում Արթուր Ղազարյանը չի կարողացել հաղթահարել 1/2 եզրափակիչ փուլի արգելքը և նույնպես բավարարվել է բրոնզե պարգևով։

Հայաստանից մրցաշարին մասնակցել են նաև 52 կգ քաշային Սեյրան Եղիկյանը, 63 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, 69 կգ քաշային Արսեն Գրիգորյանն, 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը և 51 կգ քաշային Քրիստինե Սարգսյանը։