Բացել լրահոսը Փակել լրահոսը
78967962_2446049372316089_7481911039122997248_n
A A
Քաղաքականություն

Առանց այս օրենքի էլ ոստիկանությունը հնարավորություն ունի հեռախոսային խոսակցությունները վերահսկելու․ Սիփան Փաշինյան (տեսանյութ)

«Ոստիկանությունը իր առջև դրված լիազորությունը՝ օպերատիվ- հետախուզական միջոցառումները, մասնավորապես՝ հեռախոսային խոսակցությունների վերահսկողությունը ամենամեծ ծավալով իրականացնում է այսօր էլ, երեկ էլ , վաղն էլ»,-այսօր հրավիրված քննարկմանը, անդրադառնալով  ԱԺ կողմից առաջին ընթերցմամբ ընդունված նախագծին, որով ոստիկանությանը թույլատրվելու է ինքնուրույն գաղտնալսում կազմակերպել, նշեց օրենքի համահեղինակ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

Խաչատրյանն ընդգծում է, որ դրանով ոստիկանությանը դատարանի որոշմամբ թույլ է տրվում իրականացնել դա ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերում, և երբ սպառված են բոլոր օպերատիվ հետախուզական միջոցներով հանցագործությունը բացահայտելու կամ կանխելու հնարավորությունը․

«Խնդիրն այն է, որ ոստիկանությունը չունի այն տեխնիկական հնարավորությունները, որով կկարողանա այդ գործողություններն իրականացնել»։

Խաչատրյանի խոսքերով՝  իրականցնում է ԱԱԾ-ի տեխնիկան միջոցներով՝ իսկ դրանից տուժում է հրատապությունը․

«Մենք պետք է ոստիկանությանը տրամադրենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է իրենց գործառույթներն իրականացնելու համար, որպեսզի հետո կարողանանք նաև պահանջել։ Մենք պահանջելու ենք, որ հանցավորության դեմ պայքարը ավելի արդյունավետ լինի»։

Օրենքի համահեղինակը վստահեցնում է՝ լսումների ծավալը չի ավելանալու, այստեղ վտանգ չկա։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, օրենքի նախագծի համահեղինակ Սիփան Փաշինյանն էլ նշեց, որ այս օրենքը ընդամենը տեխնիկական է։

Փաշինյանը նշում է, որ առանց այս օրենքի էլ այսօր ոստիկանությունը ունի հնարավորություն հեռախոսային խոսակցությունները վերահսկելու, և այն  իրականացրել է մոտ 12 տարի․

«Այս օրենքի նախագծով ընդամենը ոստիկանությանը թույլ ենք տալիս, որ ունենա իր սեփական սարքերը, որի միջոցով կիրականացնի օրենքով իր վրա դրված օպերատիվ-հետախուզական միջոցառումը»։