Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արա Բաբլոյան
A A
Հասարակություն

Արա Բաբլոյանի գործով նախաքննությունն ավարտվել է. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի տեղեկություններով ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի գործով նախաքննությունն ավարտվել է։ Արա Բաբլոյանի պաշտպան Արամ Վարդևանյանն այս փուլում չցանկացավ մեկնաբանել՝ նշելով, որ հանգամանորեն կանդրադառնա ավելի ուշ։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին՝ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով։
 

Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 28-ին ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին՝ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով։

Նշենք, որ Արա Բաբլոյանը հայտարարել է՝ պայքարելու է իր բարի համբավը վերականգնելու համար։

Քրեական գործով մեղադրվում է նաեւ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։