Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել (տեսանյութ)

Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է նրա փաստաբանը` Արամ Վարդևանյանը։ Մեղադրանքը 2 հոդվածներով է ՝ իշխանության յուրացում ու պաշտոնական կեղծիք։

Նրա խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա Արսեն Բաբայանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 38-300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հատկանիշներով։ Նույն քրեական գործի շրջանակներում որպես կասկածյալ էր ներգրավվել ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը։

Ես մինչև վերջ կպայքարեմ, որպեսզի ապացուցեմ, որ արդար եմ, ասում է Արա Բաբլոյանը:

«Ես ինչ-որ արել եմ, արել եմ Սահմանադրության և օրենքների սահմաններում, որևէ նախնական պայմանավորվածություններ չեն եղել, և ամեն ինչ եղել է ճիշտ այնպես ինչպես միշտ աշխատել է Ազգային ժողովը»,-ասաց նա:

Արա Բաբլոյանը նշեց, որ հիմա քաղաքականությամբ չի զբաղվում, այլ զբաղվում է միայն առողջապահությունով: «Ես այս պահին ունեմ մի նպատակ, որ ժողովուրդը ինչպես ինձ հարգել է, այնպես շարունակի ինձ հարգել, ես կմնամ այս երկրում, ոչ մի տեղ չեմ գնա, ես մինչև վերջ կպայքարեմ, որ հաստատեմ, որ ես արդար եմ, և որևէ ապօրինություն չեմ արել»,-ասաց նա:

 

Տեսանյութը՝ Faktor.am-ի