Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դժվարանցելի ճանապարհներ (տեսանյութ)

Մարզեր

Մարզի ամենաձյունաշատ եւ դժվարանցանելի հատվածներից մեկը դեպի Աշոցք տանող ճանապարհն է:

Երեկվանից սկսված առատ տեղումների պատճառով Շիրակի մարզում որեւէ ճանապարհ չի փակվել, սակայն ճանապարհների գերակշիռ մասը դարձել են դժվարանցանելի:

Մարզի ամենաձյունաշատ եւ դժվարանցանելի հատվածներից մեկը դեպի Աշոցք տանող ճանապարհն է: Փոքրաշեն գյուղի մոտ ձյունն անհամեմատ ավելի առատ է ու քամին էլ առավել ուժգին, մառախուղի պատճառով ցածր է նաեւ տեսանելիությունը:

Մարզի ճանապարհները սպասարկող կազմակերպություններն աշխատել են անցած ողջ գիշերվա ընթացքում:Աշոցքի ճանապարհաշինական ընկերությունն աշխատանքային օրը սկսել է դեռ երեկ երեկոյան ժամը 20.00-ից. 14 միավոր տեխնիկա կենտրոնացվել է այդ հատվածում ճանապարհները հնարավորինս մաքուր պահելու համար: Մարզում ամբողջ գիշեր տեղումները չեն դադարել, ճանապարհները սպասարկող բոլոր 5 ընկերություններն աշխատել են հանրապետական եւ միջպետական ճանապարհահատվածները անցանելի պահելու համար:

Ընդհանուր առմամբ մարզի ճանապարհների ձմեռային եւ ամառային սպասարկման համար հատկացված է 107մլն 650 հազար դրամ, որը բաշխվում է կազմակերպություններին:

Պատասխանատուներն հավաստում են՝ չնայած գումարները բավական քիչ են նորմալ աշխատանքների իրականացման համար, սակայն ճանապարհաշինական ընկերություններին հաջողվում է բավարար գործունեություն ծավալել:

Գյումրիի «Ցայգ» ՀԸ