Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled
A A
Հասարակություն

Հրաբուխ՝ Նոր Զելանդիայում․ առնվազն 5 զոհ կա (տեսանյութ)

Նոր Զելանդիայի Ուայթ Այլենդ կղզում հրաբխի ժայթքման հետեւանքով առնվազն հինգ մարդ Է զոհվել: Ոստիկանության փոխանցմամբ ՝ տասնյակ մարդիկ անհետ կորած են համարվում։

Այս մասին տեղեկանում ենք ԲիԲիՍի-ից։

Աղբյուրը հայտնում է, որ Ժայթքումից առաջ մի քանի զբոսաշրջիկներ զբոսնելիս են եղել խառնարանի եզրին ։ 

Ոստիկանությունը հայտնել է 23 մարդու տարհանման մասին, սակայն նշել է, որ ստեղծված պայմանները դժվարացնում են փրկարարական աշխատանքների իրականացումը, որոնց միացել է Նորզելանդական բանակը:

Կղզին թեև մասնավոր սեփականություն  է, սակայն ամեն օր զբոսաշրջիկներ են գնում այնտեղ։ 

Ժայթքումը սկսվել է տեղական ժամանակով ժամը 14 ։ 11-ին ։  Զբոսաշրջիկներից մեկը, որը ժայթքման պահին մեկնում էր կղզուց, գտնվել է մոտորանավակում և   նկարահանել Է հրաբխից բարձրացած մոխրի ու ծխի խիտ հոսքը։