Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արման Բաբաջանյան
A A
Քաղաքականություն

Եթե Ադրբեջանում նախագահ դառնա Մեհրիբան Ալիևան, ԼՂՀ հարցում դիրքորոշումը կարող է կոշտանալ՝ ընդհուպ մինչև պատերազմը․ Ա․ Բաբաջանյան

Հարցազրույց ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ

 

- Պարոն Բաբաջանյան, դեկտեմբերի 4-ին Բրատիսլավայում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Ըստ պաշտոնական տեղեկատվության, հանդիպման ընթացքում քննարկվել են վստահության ամրապնդման միջոցառումներին վերաբերող հարցեր, ինչպես նաև ձեռք է բերվել հանդիպումները շարունակելու, մասնավորապես հաջորդ տարեսկզբին հանդիպելու մասին պայմանավորվածություն: Ինչպե՞ս եք գնահատում այս հանդիման արդյունքները, արդյո՞ք կարելի է խոսել բանակցային գործընթացում որևէ առաջընթացի մասին:

- Կարծում եմ սա ընդամենը հերթական հանդիպում էր, և ի սկզբանե այդ հանդիպումից բեկումնային զարգացումների ակնկալիք չկար: Արտգործնախարարների կողմից հանդիպումները շարունակելու պայմանավորվածությունն իհարկե, դրական է, քանի որ, ինչպես ասում են, ավելի լավ է հանդիպել, խոսել, քան կրակել: Բայց շատ ավելի կարևոր է, թե ինչի մասին են խոսում արտգործնախարարներն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Գոնե հանդիպումների մասին պատմող պաշտոնական հաղորդագրություններում առարակայան խոսակցության մասին որևէ հիշատակում չկա: Ընդամենը ընդհանուր ձևակերպումներ են՝ վստահության միջոցների ամրապնդման, խաղաղության նախապատրաստման միջոցառումների մասին: Ցավոք, բավական երկար ժամանակ է՝ արտոգրծախարաների հանդիպումներում չի խոսվում մեզ համար կենսական նշանակություն ունեցող Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին, ինչը 2016թ․ ապրիլյան պատերազմից հետո համարվում էր հայկական կողմի ձեռբերումը:

Արդբեջանը, փաստորեն, կարողացել է հասնել նրան, որ այդ պայմանավորվածություններն ըստ էության դուրս մղվեն բանակցային գործընթացից։ Դա պետք է համարել հայկական կողմի դիվանագիտության ձախողումը: Արդյունքում՝ շատ կոնկերտ միջոցառումներ ենթադրող և Ադրբեջանին կոնկրետ քայլեր կատարելու պարտավարություն ամրագրող Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները փոխարինվել են վստահության ամրապնդմանն ուղղված ընդհանրական ձևակերպումներով։ Այսինքն՝ Ադրբեջանին հաջողվել է ձերբազատվել պատերազմի մշտադիտարկման և հետաքննության մեխանիզմների ներդրման պարտավորությունից: Այս պայմաններում դժվար է, իհարկե, խոսել բանակցային գործընթացում որևէ տեսանելի առաջընթացի մասին: Կարծում եմ, մենք հիմա գտնվում ենք «բանակցություններ՝ հանուն բանակցությունների» ռեժիմում, որը դրական է այնքանով, որ որոշակի զսպող նշանակություն ունի ռազմական գործողությունների արգելակման առումով։ Ոչ ավելին:  

- Հանդիպման նախօրեին Բաքվում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե ակնկալվում է, որ Բրատիսլավայի հանդիպման արդյունքներով կարող է ստորագրվել հնգակողմ հայտարարություն՝ երկու երկրների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների արտգործնախարարների մասնակցությամբ: Նման հայտարարություն սակայն չստորագրվեց: Ձեր կարծիքով, ի՞նչն է խանգարել այդ փաստաթղթի ստորագրմանը:

- Կարծում եմ, այդ հայտարարությունը չի ընդունվել Արդբեջանի պատճառով: Արտգործնախարարների հանդիպումից ժամեր առաջ Ադրբեջանը ԵԱՀԿ նախարարակական խորհրդաժողովում շրջանառության մեջ դրեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների վերաբերյալ պաշտոնական Բաքվի պատկերացումներն արտահայտող փաստաթղուղթ: Դրանում, իհարկե, որևէ նորություն չկար, այն ամբողջությամբ արտահայատում էր, այսպես կոչված, տարբերակը՝ հայկական զինված ուժերի դուրս բերում ազատագրված տարածքներից, փախստականների փուլային վերադարձ իրենց նախկին բնակության վայրերը և միայն դրանից հետո Ղարաբաղի կարգավիճակի որոշում՝ Ադրբեջանի  Սահմանդրության շրջանակներում: Այդ փաստաթղթի ամենակարևոր կետն այն էր սակայն, որ Ադրբեջանը նշված շրջանակից դուրս չի տեսնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման քաղաքական լուծում: Սա ըստ էության մեզ ուղղված վերջնագիր է՝ կամ լուծում արդբեջանական պատեկարցումների շրջանակներում, կամ պատերազմ:

Ես չէի բացառում անգամ, որ այս փաստաթղթի տարածումից հետո նույնիսկ արտգործնախարարների պլանավորված հանդիպումը կարող էր չկայանալ, քանի որ Ադրբեջանի ներկայացրած այդ փաստաթուղթն ըստ էության, վերջնագիր էր ուղղված հայկական կողմին: Այդուհանդերձ, կրկնում եմ, դրական է, որ հանդիպումը կայացել է: Բայց սա մեզ համար պետք է ազդակ դառնա՝ ղարաբաղյան հակամարտության արդեն մեր պատկերացումները, մեր ծրագիրը՝ հայկական ծրագիրն ու հայկական օրակարգը ներկայացնելու և բանակցային գործընթացն այդ հունով տանելու համար: Բայց կարևոր է հասկանալ նաև Ադրբեջանի կողմից դիրքորշման նման կոշտացման դրդապատճառները: Դրանք, կարծում եմ, առավելապես պայմանավորված են այդ երկրում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներով: Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես հայտնի է, ինքնալուծարվեց, առաջիկայում կայանալու են արտահերթ ընտրություններ:

Ըստ բազմաթիվ շատ իրատեսական թվացող գնահատականների, Արդբեջանում ներկայումս ընթանում է իշխանության սահուն փոխանցման գոծըթանց, որի արդյունքում իշխանության ղեկին է հայտնվելու ներկայիս փոխնախագահ, Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալևիան: Եթե դա տեղի ունենա, ապա պետք է սպասել ղարաբաղյան հարցում Ադրբեջանի դիրքորշման էլ ավելի կտրուկ կոշտացման, ընդհուպ չբացառելով պատերազմի հնարավարությունը: Համենայնդեպս, հայտնի է, որ Ալիևան շատ ավելի կտրուկ դիրքորոշում ուն ղարբաղյան հարցում, քան ամուսինը: Դա մեզ համար որոշակի սպառանլիքներ է ստեղծում, և մենք պետք է պատրաստ լինենք վատթարագույն սցենարների: Իսկ դա նշանակում է, որ առաջիկա ժամանակահատվածը, Ադրբեջանում այս անցումային փուլը մենք պետք է օգտագործենք ներքնապես ավելի հզորանալու, զինված ուժերի մարտունակությունն էլ ավելի հզորացնելու վրա մի կողմից, արտաքին աշխարհի հետ հարաբերությունները բարելավելու, նոր դաշնակիցներ գտնելու վրա՝ մյուս կողմից: Մեր դիվանագիտությունը պետք է կարողանա Հայաստանի շուրջ ստեղծել այնպիսի դաշնակցային միջավայր, որ, Աստված մի արասցե, հնարավոր պատերազմի դեպքում առնվազն գերտերություններն ու ազդեցության կենտրոնները ունենան մեզ սատարող դիրքորոշում:

- Վերջին ամիսներին ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում գոնե հայտարարությունների մակարդակով ակնհայտ ակտիվություն է ցուցաբերում Ռուսաստանը: Ինչո՞վ է դա պայմանավորված, ձեր կարծիքով դա հայկական կողմի համար դրակա՞ն, թե՞ բացասական ակտիվություն է:

- Այո, իրավացի եք, ռուսական կողմից կա ակնհայտ ակտիվացում, ինչը կարող է պայմանավորված լինել բազմաթիվ գործոններով՝ ինչպես միջազգային քաղաքականությանը՝ Ռուսաստան-Արմուտք հարաբերություններին առնչվող հանգամանքներով, այդպես էլ Ռուսաստանի՝ մեր տարածաշրջանում ունեցած քաղաքականության փոփոխություններով: Բանակցային գործընթացում ռուսական գործոնի ակտիվացումը մեզ համար ունի ինչպես դրական կողմեր, հնարավորություններ, այդպես էլ սպառանլիքներ: Ֆորմալ առումով ՌԴ-ն մեր ռազմավարական դաշանակիցն է, և նրա ակտիվ դերակատարությունը մեզ համար կենսական նշանակություն ունեցող այդ հարցում դրական է: Սակայն, մյուս կողմից, ՌԴ-ն շարունակում է իր սեպարատ խաղը ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի հետ: Ահա այդտեղ են սպառնալիքները: Ընդամենը օրեր առաջ Բաքվում ՌԴ արտգործնախարար Ս․Լավրովը հայտարարեց, որ Ադրբեջանի հետ ռազմական համագործակցությունը ՌԴ առաջնահերություններից է: Դրան հետևեց Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությունն այն մասին, որ ՌԴ-ի հետ նախապատրաստվում է սպառազինությանը վերաբերող նոր համաձայանգիր այն դեպքում, երբ ընդամենը շաբաթներ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում՝ ԱՊՀ խորհրդի նիստում բարձրաձայնեց ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի անթույլատրելիության մասին: Ռուսական կողմի պատասխանը չուշացավ՝ Լավրովը հայտարարեց, որ զենքի  վաճառքն Ադրբեջանին իրենց համար առաջնահերթություն է:

- Բայց վարչապետ Ն․Փաշինյանը հենց երեկ՝ պատասխանելով ձեր իսկ հարցին հայտարարեց, թե ինքը բավարարված է այդ հարցով Ս․Լավորվի հայտարարությամբ: Ձեր կարծիքով որ՞ն է ՀՀ վարչապետի նման լավատեսական գնահատականի հիմքը:  

- Դժավարանում եմ ասել, ինչն է Ն․Փաշինյանին ստիպել բավարարված զգալ Լավրովի այն հայտարարությունից, որի իմաստն այն է, որ մեր հակառակորդին զենք վաճառելը մեր ռազմավարական դաշնակցի համար առաջնահերթություն է: Ցավալի է, որ ՀՀ գործող իշխանությունը նախկինների նման շարունակում է ՌԴ-ին սիրաշահելու, հաճոյանալու քաղաքականությունը անգամ մեզ համար կենսական նշանակություն ունեցող նման հարցերում: Եթե հիշում եք, ՀՀԿ-ականներն էլ այն ժամանակ ընհուպ արդարացնում էին ՌԴ կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը՝ հայտարաելով, թե դա սոսկ բիզնես է: Մինդեռ, մեր ռազմավարական դաշնակցի առաջ այս հարցը պետք է բարձրացվի շատ ավելի առարկայաբար՝ այն փոխկապակցելով հայ-ռուսական հարաբերությունների ամբողջ համալիրի հետ: ՌԴ-ն շարունակում է չկատարել ռզմավարական դաշնակցի պայմանագրային և ՀԱՊԿ անդամի կանոնադրական պարտավորություննները, իսկ մենք հայտարարում ենք, թե բավարարված ենք դրանից: ՀՀ-ն պետք է փոխի, կոշտացնի այդ հարցում իր դիրքորոշումը, այլապես ոչ միայն ՌԴ-ն, այլև Ադրբեջանի հետ կապված ՀԱՊԿ մյուս անդմները շարունակելու են զենք վաճառել մեր հակառակրոդին: